Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Թրամփը ծրագրում է ցամաքային ներխուժում Իրան

Թրամփը ծրագրում է ցամաքային ներխուժում Իրան
16.04.2026 | 13:16

Մերձավոր Արևելքից հակասական լուրեր են ստացվում։ Մի կողմից, Թրամփը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները կարող են վերսկսվել 2 օրից։ Պակիստանցի միջնորդները գտնվում են Թեհրանում՝ հաջորդ փուլը նախապատրաստելու նպատակով։

Մյուս կողմից, տարածաշրջան են տեղափոխվում լրացուցիչ 10 000 զինծառայողներ՝ բացի այնտեղ արդեն գտնվող 50 000-ից։ Ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը նավարկում է ողջ աֆրիկյան մայրցամաքի շուրջը՝ ուղղություն վերցնելով դեպի Մերձավոր Արևելք և շրջանցելով Կարմիր ծովը՝ հութիների հրթիռներից ու դրոններից ունեցած մտավախությունների պատճառով։

Շրջափակման երրորդ օրը Պենտագոնը հայտարարեց, որ ինը նավ հետ է դարձվել, և շրջափակումը հաջող է անցել։ Բայց, մյուս կողմից, չորս տանկեր հատել է շրջափակման գիծը, որոնցից մեկը՝ չինական։

Չինաստանը հայտարարել է, որ շրջափակումը «վտանգավոր է և անպատասխանատու», որ ինքն ուղղակիորեն բանակցություններ է վարում Իրանի հետ և չի հանդուրժելու որևէ արտաքին միջամտություն։ Շրջափակման տնտեսական հետևանքներն աղետալի են, և աշխարհը շարունակում է գահավիժել դեպի համաշխարհային ռեցեսիա։

Լրացուցիչ զորքերի տեղակայումը կարող է վկայել այն մասին, որ Թրամփը ծրագրում է ցամաքային ներխուժում Իրան, ինչն ինքնասպանական քայլ կլիներ Միացյալ Նահանգների համար։ Իրանի ղեկավարներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են դրան և գերի կվերցնեն «հազարավոր» ամերիկացիների։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 15556

Մեկնաբանություններ